Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյանը գնաց երկնային կյանքով ապրելու

Ապրիլ 21,2018 10:30

Այսօր հիվանդանոցում մահացավ ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակով: Նա հունվարին նշել էր ծննդյան 75-րդ հոբելյանը:

Ֆերդինանտ Առաքելյանը մեծ ներդրում ունի մեր երկրում՝ որպես քանդակագործ եւ քաղաքացի: Նրա փառքն ամփոփված է Հայաստանում եւ այլ երկրներում գտնվող իր մնայուն գործերում, որոնցից շատերը բացառիկ են: Դրանց թվում են «Վերածնունդ» բարձրաքանդակը (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր), «Ամբոխները խելագարված» բարձրաքանդակը Ստեփանավանում, «Հյուրընկալություն» հարթաքանդակը (Գյումրիի «Շիրակ» հյուրանոց), Եղեռնի զոհերին նվիրված խաչքարը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Հայ բարերարների ճեմուղի» հուշակոթողը եւ հուշահամալիրը Երեւանում եւ այլն:

Արվեստագետին, թերեւս, ամենաճիշտը բնորոշել էր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը. «Դու փառքի համար չաշխատեցիր, այլ արվեստը փառքի բերեցիր, արծվի նման բարձր տարար, մնացիր հեռատես, հասուն, վճռական ու գործնական, դրա համար ամենաբարի Աստված օրհնեց քո բոլոր օրերը ու պահեց, ինչպես միշտ քո բարձունքի վրա ու ադամանդյա տարեդարձդ պսակեց ուրախությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Խորը ցավակցում եմ հարազատներին և շատ ափսոսում, որ շուտ հեռացավ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30