Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ ղեկավար, ոստիկանապետ եւ պաշտպանության նախարար, գնացեք Սերժ Սարգսյանի մոտ ու զեկուցեք». Փաշինյան

Ապրիլ 21,2018 13:20

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի՝ այսօր իրեն ուղղված քաղաքական երկխոսության կոչի մասին, ցուցարարների առաջնորդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  պատասխանեց հարցին՝ «մտավախություն չունե՞ք, որ Մարտի 1-ը կարող է կրկնվել»: Փաշինյանը հայտարարեց. «Ոչ, Մարտի մեկը չի կարող կրկնվել: Ի տարբերություն Մարտի 1-ի, այսօր ողջ հայությունն է աջակցում մեր շարժմանը:  Սփյուռքին կոչ եմ անում այդ աջակցությունը մեծացնել, զանգերով եւ նամակներով ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա: Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին եւ մյուս մտավորականներին կոչ եմ անում միավորվել եւ Սերժ Սարգսյանին ներկայացնել իրերի դրությունը»:

Ապա Փաշինյանը նշեց. «Չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան կամ զինվորական, որը պատրաստ է իրենց վրա կրակել: Հայի ցանկացած կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ, եթե անհրաժեշտություն լինի: Այս իրավիճակը մի համեմատեք 2008թ.-ի հետ: Սա բացարձակ այլ վիճակ է: Մյուս՝ նախորդ իրավիճակներում եղել են նախագահների թեկնածուներ, որոնց մի մասին ժողովուրդը չէր սիրում: Այսօր ամեն մեկը պայքարում է իր արժանապատվության համար: Մի՞թե հստակ չէ դա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետը չի տիրապետում իրավիճակին եւ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում. «ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանին եղբայրաբար կոչ եմ անում զեկուցել իրավիճակը Սերժ Սարգսյանին եւ բացատրել, որ նրա համառությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը: Կուտոյանին, ոստիկանապետին, պաշտպանության նախարարին հորդորում եմ գնալ ու դա բացատրել Սերժ Սարգսյանին: Նրա համառության ամեն օր սպառնալիք է ՀՀ անվտանգության համար: Համարձակություն ունեցեք գնալ նրա մոտ: Դա դավաճանություն չէ, այլ ծառայություն՝ ՀՀ-ին: Բացատրեք նրան, որ նա կորցրել է իշխանությունը եւ պետք չէ վտանգի տակ դնել ՀՀ եւ Արցախի անվտանգությունը: Սա իմ կողմից ոչ թե վերջնագիր է, այլ քաղաքական պահանջ»: Փաշինյանն ընդգծեց՝ նշյալ պաշտոնյաներին նախկինում դաժան քննադատության է ենթարկել, բայց հիմա եղբայրաբար խնդրում է. «Անկեղծ եմ ասում՝ առանց ձեւերի, գնացեք եւ Սերժ Սարգսյանին բացատրեք, որ նա պետք է հեռանա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30