Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի կենտրոնից ոստիկանները քաշքշելով տարան մի քանի երիտասարդի

Ապրիլ 21,2018 14:04

Այս պահին լարված իրավիճակ է ցուցարարների առանձին խմբերի եւ ոստիկանների միջեւ: Երեւանի կենտրոնից բերման են ենթարկում «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք երթով եկել էին Հանրապետության հրապարակ եւ միացել ցուցարարների այլ խմբերին:

Ոստիկանները քաշքշելով, կանանց եւ տարեց մի կնոջ հրելով՝ մի քանի երիտասարդի նստեցրին ոստիկանական մեքենաներ: Ցուցարարներից մեկը բերման ենթարկվելիս բղավում էր, որ իրեն ոստիկանները հարվածել են: Ժամեր առաջ տոնավաճառի մի քանի աշխատակիցներ եւս բերման էին ենթարկվել:

Այս պահին բողոքի երթ է կազմակերպվում նաեւ  Էջմիածնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30