Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ ընդվզման երթ` Նոյեմբերյանում (ֆոտոշարք)

Ապրիլ 21,2018 14:25

Ապրիլի 21-ին, ժամը 12-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական`հայ-հունական բարեկամության զբոսայգուց մեկնարկեց խաղաղ ընդվզման երթ: Երթի մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ էին: Նրանց ձեռքին եռագույն դրոշներ էին, «Քայլ արա, մերժիր Սերժին» գրառումով պաստառ, երթի մասնակիցները վանկարկում էին այդ կարգախոսը:

Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող «ֆուռերի», Նոյեմբերյանի փողոցներով անցնող մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենաների ձայնային բարձր եւ երկար ազդանշաններով ողջունում էին ցուցարարներին: Նոյեմբերյան քաղաքի փողոցներով երթի ընթացքում դրա մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում էր:

Նոյեմբերյան քաղաքից հետո երթի մասնակիցները շարժվեցին  Կողբ-Բերդավան-Զորական-Հաղթանակ երթուղով, նրանց  ձայնային ազդանշանները միացրած ավտոմեքենաներ են ուղեկցում:

Հայտարարվել է  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը փակելու մտադրության մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30