Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Մաշտոց-Պուշկին խաչմերուկում. Քաղաքացիներն իրենց մեքենաները կայանում են փողոցի մեջտեղում ու հեռանում

Ապրիլ 21,2018 15:53

Մաշտոց-Պուշկին խաչմերուկում  ոստիկանները մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցի մասնակիցներից մեկի մեքենան, որը կայանված էր Մաշտոց-Պուշկին խաչմերուկում, ոստիկանները երկար փորձից հետո դուրս հանեցին ճանապարհից, նույնիսկ սպառնում  էին այն կոտրել:

Այստեղ լարված իրավիճակ է,  քաղաքացիները փակում են փողոցը, իսկ երբ ոստիկանների միջամտությամբ բացվում է փողոցը, այլ քաղաքացիներ էլ իրենց մեքենաները  կայանում են խաչմերուկին հարակից տարածքում, ապա դռները փակում եւ հեռանում տեղից:

Այս խաչմերուկում վահաններով զինված մեծ թվով ոստիկանական ուժեր բերեցին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30