Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանին բերման չենթարկեցին. «Ոստիկանները հաճախ չեն կողմնորոշվում՝ կատարե՞լ հրամանը, թե՝ ոչ»

Ապրիլ 21,2018 17:49

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին այսօր ոստիկանության գնդապետի հրահանգով շարքային ոստիկանները փորձել են բերման ենթարկել:

This is the ninth day of ‘#merjirserjin’ opposition rally against RA Prime Minister Serzh Sargsyan in Yerevan, Armenia

Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պարոն Կարապետյանը: Նրա խոսքերով՝ այդ միջադեպը տեղի է ունեցել Նոր Նորքում «Մերժիր Սերժին» քայլերթի ժամանակ: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ բերման չենթարկեցին, Կարապետյանն ասաց, որ ոստիկաններն էլ հաճախ իրավիճակին չեն տիրապետում, շատերը հոգնած են, շատերը չեն կողմնորոշվում՝ կատարե՞լ ղեկավարի այս հրամանը, թե՝ ոչ:

Պարոն Կարապետյանը նաեւ հումորով եւ ինչպես ինքն ասաց՝ ժպտալով հավելեց՝ «Ափսոս, որ բերման չենթարկեցին: Կուզեի հայտնվել բաժնում, ու տեղում ստուգել՝ արդյոք ոստիկանների սենյակներում Սերժ Սարգսյանի նկարն է կախված: Եթե այո՝ կհանեի դրանք ու դեն կնետեի: Ու մի նաեւ կբացատրեի նրանց, որ այնպես, ինչպես իրենք են վարվում, սխալ է»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գերատեսչություններում իր նկարը տեղադրելու վերաբերյալ ասել էր.« Այսինքն՝ ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա, երբ մտնեմ մի սենյակ և տեսնեմ, որ իմ նկարը կախած է: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի գործիչները երեկվանից մասնակցում են հանրահավաքներին: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն «Ազատության» թղթակցի հարցին` եթե ներկա եք, միանու՞մ եք շարժմանը, պատասխանել է. «Ում ասես կարելի է այդ հարցը տալ, բայց ոչ ՀԱԿ-ին: Բացատրեմ, թե ինչու: Այս շարժումը ինչի՞ դեմ է պայքարում, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության երրորդ ժամկետի դեմ: Մենք դրա դեմ պայքարում էինք սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ 2015-ի հանրաքվեում: Մենք այդ կռվի մեջ վաղուց ենք: Վա՞տ է, որ նաև Նիկոլ Փաշինյանն է միացել այդ պայքարին, որ հազարավոր ցուցարարներ են միացել»:

«Երբ մենք էինք կազմակերպում որևէ հանրահավաք, երթ, դա մեր կազմակերպածն էր: Մենք որ այստեղ ենք, չենք հավակնում առաջնորդել այս պայքարը, մենք եկել ենք ժողովրդի հետ կանգնենք, զրուցենք»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նա ընդունել է իր սխալը, որ հայտարարել է, թե հնարավոր չէ այլևս մարդկանց համախմբել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գաղափարի շուրջ: «Ասել եմ, որ սահմանադրական հանրաքվեն կեղծելուց ու ԱԺ ընտրությունները կեղծելուց հետո ժողովուրդն այնպիսի անտարբերության մեջ է, որ այս պրոցեսով մարդկանց մոբիլիզացնել հնարավոր չէ: Սխալվում էինք, այո, հնարավոր եղավ»,- նշել է ՀԱԿ փոխնախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30