Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քայլով Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ». Արամ Սարգսյան

Ապրիլ 21,2018 18:05

«Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանը Արարատի ոստիկանությունում են, որտեղ բերման են ենթարկել ցուցարարների, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին:

Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանության բաժնում կալանավորված 8 անձ կա եւ 5 անձ՝ ներառյալ տաքսի սերվիսի վարորդը, որը Գարիկ Սարգսյանի հետ է, մեքենայից չեն իջնում. «Ոստիկանությունն ասաց, որ խուլիգանություն է արվել՝ միջպետական ճանապարհ են փակել, իրականում տղաների հետ զրուցելուց պարզ դարձավ, որ մարդիկ ոչ մի միջպետական ճանապարհ չեն փակել, եւ եթե խուլիգանություն արել են, արել են սպիտակ BMW-ով ինչ-որ մարդիկ, որոնք ոստիկանների ներկայությամբ մետաղյա իրեր են շպրտել մեքենայի վրա՝ հրահրելով քաշքշուկ: Արդյունքում այս մարդկանց պահում են եւ որոշակի հոդվածներ են փորձում դնել, չեմ բացառում, որ նոր մարդիկ ներգրավեն, որովհետեւ Մարտի 1-ին տեսել եմ այդպիսի բան, ուղղակի գալիս, կեղծ ցուցմունքներ են տալիս, որ մարդկանց կալանավորելու հիմք լինի: Բարեբախտաբար, այդ ամենը տեսանկարահանված կա, տաքսու մեջ էլ տղաները նկարել են, հիմնավորելու, ապացուցելու խնդիր չունեն»:

Արամ Սարգսյանն ասաց, որ այս քայլով Արարատի մարզում իսկական ընդվզում է սկսում տեղի ունենալ եւ իսկապես կարող է միջպետական ճանապարհ փակվել՝ Երասխի, Սուրենավանի ճանապարհում: Նա ասաց, որ Գարիկի հայրը ազատամարտիկ է, ինքը գիտի, որ այս տղաները խուլիգաններ չեն, իրենց հայացքների համար պայքարող մարդիկ են:

Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին Վեդիում, Սուրենավանում, Երասխում մարդիկ ուզում են ճանապարհներ փակել, եթե մարդկանց թույլ չտան, որ գնան հանրահավաքին մասնակցեն, վաղը չի բացառվում, որ այնպիսի երթեր սկսվեն, ինչպիսին Էջմիածնում է  սկսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30