Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ երթ՝ Բագրատաշենի մաքսակետը փակելու համար

Ապրիլ 21,2018 18:11

Այսօր`ապրիլի 21-ին, Նոյեմբերյան քաղաքում մեկնարկած խաղաղ ընդվզման մասնակիցները Հաղթանակ գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում փորձել են փակել են միջպետական ավտոճանապարհը, սակայն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները կարողացել են դրան խոչընդոտել:

Ներկայումս հարյուրավոր մարդիկ ոտքով եւ ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում են դեպի Բագրատաշենի մաքսակետ: Երթի մասնակիցները հասել են մաքսակետից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Պտղավան գյուղ, նրանք վճռական են տրամադրված, ցուցարարներն անընդհատ մարդկանց կոչ են անում միանալ երթին: Արդեն մի քանի ժամ է, ինչ Վրաստանից Հայաստան ժամանող խոշոր բեռնատարները չեն  անցնում Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30