Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան մեկուկես ժամ Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը փակել էին (ֆոտոշարք)

Ապրիլ 21,2018 20:11

Այսօր`ապրիլի 21-ին, ժամը 18.43-ին եղանք Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ: Մաքսակետ տանող ճանապարհը ցուցարարների կողմից փակված էր: Բողոքի գործողությունների մասնակիցներն ասացին, որ այն այդ ժամի դրությամբ ավելի քան մեկ ժամ ճանապարհը փակ էր: Խցանման մեջ հայտնված խոշոր բեռնատարներից մեկի վրացի վարորդը միացել էր ցուցարարներին:

Այդտեղ էին գտնում ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, նրանց եւ ցուցարարների միջեւ պարբերաբար վեճեր էին տեղի ունենում, սակայն լուրջ բախումներ չտեսանք: Այդտեղ էր նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ճանապարհը բացելու նրա հորդորները նոյեմբերյանցի ցուցարարները չէին լսում:

Ժամը 19-ին, երբ հեռացանք մաքսակետի հարակից տարածքից, Հայաստանի ավտոմոբիլային դարպաս հանդիսացող Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը շարունակում էր փակ մնալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30