Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլնեթի» լրագրող. «Կարմիր բերետավորը հարվածեց մեջքիս ու ասաց՝ ուրախ եմ քո համար»

Ապրիլ 21,2018 20:27

Aravot.am-ի հետ զրույցում «Սիվիլնեթի» լրագրող Ալինա Նիկողոսյանը (լուսանկարում) պատմեց, թե ինչպես է ապրիլի 20-ին բռնության ենթարկվել կարմիր բերետավորների կողմից՝ իր մասնագիտական աշխատանքը կատարելու ժամանակ: Դեպքը կատարվել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում:

«Մեծ թվով կարմիր բերետավորներ էին հավաքված այդ պահին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ու քաղաքացիների էին բերման ենթարկում: Ես վազելով գնացի դեպի մեքենան, որի դուռը բաց էր, ուզում էի ներսը նկարել ու փորձել հասկանալ, թե ում են բերման ենթարկում, որովհետեւ չորս քաղաքացի էր մեքենայում: Ես ուղիղ եթերում էի, եւ երբ փորձեցի նկարել, կարմիր բերետավորը շատ ուժեղ հարվածեց մեջքիս: Ու այնքան ուժեղ, որ չհասկացա՝ ձեռքով է՞ր, հարվածում թե ինչ-որ առարկայով: Մեջքս հարվածից պարալիզացվեց, այդ կարմիր բերետավորին ասացի, որ հիմա ուղիղ եթերում է, իսկ ինքը հեգնանքով պատասխանեց. «Ուրախ եմ քո համար»,- Aravot.am-ին  հայտնեց «Սիվիլնեթի» լրագրողը:

Դրանից հետո Ալինան չի կարողացել պարզել, թե ուր են ոստիկանները տարել մեքենա նստեցրած մարդկանց: Միայն տեղյակ է, որ այդ օրը երեսուն հոգու են տարել: Ալինան չի դիմել բժշկի, ասում է, որ հարվածի տեղը կարմրած է:

Նա նաեւ տեղյակ է, որ այսօր իր մեկ այլ գործընկերոջ՝ Անի Գրիգորյանի հեռախոսն են գողացել, նա եւս բռնության է ենթարկվել ապրիլի 21-ին՝ Ավանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ալինա Նիկողոսյանի լուսանկարը՝ լրագրողի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30