Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրում են Հյուսիսային Օսիայի Կադգարոն գյուղի մոտ 2-րդ համաշխարհայինի ժամանակ զոհված հայերի հարազատներին

Ապրիլ 21,2018 21:13

«Կորսված Օսիա» ծրագրի ղեկավար Ալինա Ակոեֆֆն իր ՖԲ էջով կոչ է արել գտնել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Վլադիկավկազին հարակից Կադգարոն գյուղի մոտակայքում զոհված եւ հենց այնտեղ էլ թաղված զինվորների հարազատներին:

Փնտրվում են 1942թ-ին հայրենական մեծ պատերազմի մասնակից և Հյուսիսային Օսիայի Կադգարոն գյուղում զոհված ՀԽՍՀ քաղաքացիներ

Դավիթ Կոնստանտինի Դավթյանի (ծնված 1901թ-ին՝ Բաքվում),

Սերգեյ Միքայելի Սարիբեկյանի (ծնված 1922թ-ին՝ Կրասնոսելսկի շրջանի Թթուջուր գյուղում),

Ցեմայլ (Ջեմալ) Հասանովի (ծնված 1923թ-ին ՝ Աշտարակի շրջանի Նազրվան գյուղում)

հարազատները:

Ներկայումս այդ տարածքի համար իրենց կյանքը տված մարտիկների գերեզման-հուշակոթողը վերակառուցվում է:

Եթե ազգական եք, կամ ճանաչում եք տվյալ մարդկանց ազգականներին, ապա գրեք  [email protected] հասցեին կամ զանգահարեք +79888302514 հեռախոսամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30