Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքից րոպեներ առաջ՝ Գյումրու կայարանից բերման էին ենթարկել Լևոն Բարսեղյանին (Ֆոտոշարք և տեսանյութ)

Ապրիլ 21,2018 22:03

Գյումրիում այսօր ևս բազմամարդ բողոքի ցույց տեղի ունեցավ․ մեծ թվով երիտասարդներ Թատերական հրապարակից Գյումրու կենտրոնական փողոցներով քայլերթով շարժվեցին դեպի ծայրամասային Անի թաղամաս։ Ընթացքում նրանց էին միանում մեքենաների վարորդներն՝ ազդանշաններ տալով, երբեմն էլ մեքենայից ելնելով ու ձեռքերը թափահարելով,  շենքերի պատուհաններից ևս մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում։

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը երթից առաջ հայտարարեց, որ զորակցում են Սերժ Սարգսյանին։ Այս խոսքերը  մի պահ տարօրինակ թվացին ցուցարարներին, մինչև որ բանախոսը պարզաբանեց՝ ինչ ի նկատի ունի։ «Քանի որ կան լուրջ ճնշումներ «Հանրապետական» կուսակցության կողմից անձի վրա, ճնշումներին չի դիմացել և ստիպված է եղել իր խոսքը դրժի, մենք մեր զորակցությունն ենք հայտնում, որ ինքը իր խոսքը պահի, և մեր զորակցության արդյունքում, իր խոսքի համաձայն՝ հրաժարական տա։ Եվ մենք կարողանանք հասկանալ, որ մեր երկրում ամեն մի հայ տղամարդ, որը որ խոսք է տալիս, ինքն իր խոսքը պահում է, պահում է՝ որպես հայ ազգի արժանապատիվ ներկայացուցիչ։ Երթը զորակցություն է, որպեսզի ամեն մարդ կարողանա իր խոսքին տեր կանգնի», -հայտարարեց նա։

Երբ ցուցարարները շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան՝ կոչ անելով Շիրակի մարզպետին միանալ իրենց, այստեղ դարձյալ հայտարարությամբ հանդես եկավ Կարեն Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ ուզում են ձերբակալել «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին։ Ցուցարարները պահանջեցին ազատ արձակել Լևոն Բարսեղյանին։

Պարզվեց նաև, որ հանրահավաքից րոպեներ առաջ Գյումրու կայարանամերձ հատվածից քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել Լևոն Բարսեղյանին, ցուցարարներից ոմանք նրան սկսել են փնտրել ոստիկանության տարբեր բաժանմունքներում, սակայն նա Գյումրու ոչ մի բաժանմունքում չի եղել։ Ցուցարարները Գյումրու ոստիկանության պաշտոնյաներից հետաքրքրվեցին, թե ո՞ւր է նա, պարզվեց, որ նրան տարել են մայրաքաղաք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30