Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն

Ապրիլ 22,2018 10:49

Մարիոթ հյուրանոցում, որտեղ քիչ առաջ երկխոսության էին եկել վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո, Նիկոլ Փաշինյանը շարունակեց ասուլիսը: Նա քաղաքացիներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները եւ այսօր ժամը 19-ին հանդիպել Հանրապետության հրապարակում:

«Մենք պայման ենք դրել, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, այսօր առավոտյան ինձ ասել են, թե թյուրըմբռնում է եղել, որ լրագրողները լինեն սկզբում եւ վերջում, մենք ասել ենք, որ ոչ, մեզ համար սկզբունքային է, որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ պետք է տեղի ունենա հանրության համար թափանցիկ»:

Negotiations between the leader of ‘#merjirserjin’ initiative, Armenian MP Nikol Pashinyan and RA Prime Minister Serzh Sargsyan have started at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Հարցին՝ արյունահեղությունը կանխելու համար ի՞նչ ուղիներ եք տեսնում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, ի՞նչ իրավական հիմքով. «Ըստ Հավաքների ազատության մասին օրենքի, եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմանում պարտավոր է աջակցել օրենքին: Այնպես որ, արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն: Մարտի մեկից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել եւ, ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»:

Negotiations between the leader of ‘#merjirserjin’ initiative, Armenian MP Nikol Pashinyan and RA Prime Minister Serzh Sargsyan have started at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Հարցին, թե կրկին կհանդիպի՞ Սերժ Սարգսյանի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ պատրաստ եմ քննարկել իշխանությունից հրաժարվելու անցնցում, խաղաղ պայմանները, որ պահին կհամաձայնի Սերժ Սարգսյանը, այն պահին կհանդիպենք»:

Negotiations between the leader of ‘#merjirserjin’ initiative, Armenian MP Nikol Pashinyan and RA Prime Minister Serzh Sargsyan have started at the Armenia Marriott Hotel of Yerevan, Armenia

Այս պահին Նիկոլ Փաշինյանը քայլերթով գնում է Էրեբունի համայնք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այո, այո… դու շատ քաջ ես, հաստատ

    «վախացնելու» հարց չկայ, պարզապէս մեծ համբերութեամբ առիթ են տալիս որ, այս անգամ եւս, ինչպէս տասը տարի առաջ, քո պատճառով, հայի արիւն դարձեալ չհոսի հայ հողի վրայ

    չնայած, անկէ ի վեր աւելի վարպետ են դարձել (դու ել, ի դէպ…), կարող է որ վիրաւորներ լինեն, սակայն ոչ մեռնողներ

    ամէն դէպքում՝ մեղքը քո վզին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30