Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Լևոն Տեր Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Սարգսյանին, Արամ 1-ին կաթողիկոսին

Ապրիլ 22,2018 15:08

Հայաստանի Հանրապետության 1–ին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին,Արամ 1-ին կաթողիկոսին:

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Նամակս հղում եմ ձեզ, և՛ որպես խնդրանք, և՛ որպես հորդոր, և՛ որպես պահանջ:

Խնդրում եմ ձեզ այս իրավիճակում մի՛ եղեք որպես դիտորդ: Կոչ եմ անում գործադրել ձեր ողջ հնարավորությունները և կարողությունները՝ կանխելու որևէ բռնություն մեր երկրում:

Այս իրավիճակի հանգուցալուծումը ուժի կիրառումը չէ, այլ միայն բանակցությունները և երկխոսությունը: Անցած տարիների մեր պետության բոլոր հաղթանակները և ձեր իսկ կողմից արձանագրված ձեռքբերումները վտանգի տակ են:

Հորդորում եմ ձեզ ձեր ուղղակի միջամտությամբ կանխել ցանկացած ուժի գործադրում: Այն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ մեր երկրի համար:

Ռեժիսոր Վահե Հախվերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30