Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ցանկացած պարագայում ազատ կարձակվի, նույնիսկ եթե կալանավորեն». Արմեն Մարտիրոսյան

Ապրիլ 22,2018 17:11

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այսօր ձերբակալված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ազատ կարձակվի:

«Փաշինյանը ցանկացած պարագայում ազատ կարձակվի, նույնիսկ եթե կալանավորեն շատ կարճ կտեւի, որովհետեւ այն երիտասարդությունը, որ հավաքվել է, տեսնում ենք՝ բացարձակ չի ուզում հետ կանգնել իր իրավունքներից, այսօր տեղի է ունենում քաղաքացիական պայքար հանուն ապագայի, գալիս են իրենց ապագան ազատ ու արդար դարձնելու: Արդեն տեղի են ունեցել մեկուսացումները, բայց որեւէ խնդիր չի առաջացել, քաղաքացիներն ինքնաբուխ շարունակում են պայքարը, պայքարը քաղաքացիական է: Ամեն ինչ ապօրինության դաշտում է եղել, մենք ոչ միայն ՀՀ օրենքով ենք պաշտպանված, այլեւ մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանն ունի նման որոշում, որ եթե երթը խաղաղ է, այն դադարեցնելու որեւէ հիմք չկա, ոստիկանությունը պետք է պաշտպանի: Նրանց մեկուսացման հետ կապված տեղի ունեցողը ապօրինություն է»,- Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտ «Ազատությանն» ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյան -Նիկոլ Փաշինյան հանդիպմանը՝ ասաց, որ հանդիպումը լավ էլ ստացվեց. «Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն ասելու բան չուներ, բացի այն, որ «Մարտի մեկով» փորձեց եւս մեկ անգամ վախեցնել: Ավելի շատ դա «Մարտի մեկն» իր վրա վերցնելու խոսք էր՝ «Մարտի 1-ից» դասեր չե՞ք ստացել, «մարտի 1-ը» ինքն է կատարել ուզում է մնացածին դա՞ս տա: Ես, ի սկզբանե, համոզված եմ եղել, որ «Մարտի 1» չի լինելու, կրակոցներ չեն լինելու, մի քանի պատճառներով, որովհետեւ 2008 թվականը չէ, ՀՀ ներքին իրավիճակն էլ 2008-ինը չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30