Լրահոս
Օրվա լրահոսը

Խաթարվել է մեր ժողովրդի բնականոն կյանքը. Դավիթ Ղազարյան

Ապրիլ 22,2018 18:16

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն ուղերձով կոչ է արել զգոն լինել, խուսափել բախումներից և սադրիչներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երգչախմբային ընկերությունից:

«Մեր ժողովրդի պատմության քառուղիներում հաղթահարել ենք շատ դժվարություններ, բայց արդեն 10 օր է, որ քաղաքամայր Երևանը, նաև հանրապետությունը ցնցումների մեջ են: Խաթարվել է մեր ժողովրդի բնականոն կյանքը:

Հանրապետության նախագահն ու վարչապետը Նիկոլ Փաշինյանին առաջարկում են երկխոսության նստել սեղանի շուրջ: Անհրաժեշտ է հարգել մեր երկրի հեղինակությունը»,- նշել է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ պետք է զգոն լինել, խուսափել բախումներից, սադրիչներից և մեր արտաքին թշնամուն չուրախացնել մեր երկրում տիրող իրավիճակով:

Նա նշել է, որ երկու օրից հայ ժողովուրդը ոգեկոչելու է Մեծ եղեռնի 103-րդ տարելիցը: «Մեր հարգանքի տուրքը պետք է բերենք մեր նահատակներին, խոնարհվենք Եղեռնի հուշարձանի առջև: Խոհեմություն, իմաստնություն և խաղաղություն եմ մաղթում մեր երկրին և ժողովրդին»,- եզրափակել է երգչախմբային ընկերության նախագահը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30