Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծին գյուղում մեկ ժամ 45 րոպե միջպետական ավտոճանապարհը փակել են

Ապրիլ 22,2018 18:55

Այսօր`ապրիլի 22-ին ժամը 15.30-ից մինչեւ 17.15-ը Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը, այն փակելու համար ճանապարհին  բեռնատարի մետաղյա թափք եւ մետաղական այլ արգելք են դրել: Ճանապարհը բացվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանի եւ բաժնի այլ աշխատողների կողմից:

Այսօր  ժամը 11-ից Դիլիջանում քաղաքում մոտ 60 երեխա մի քանի ժամ երթ են կատարել  քաղաքի փողոցներում: Դիլիջանից հայտնեցին, որ երթի մասնակիցների կեսը եղել է մինչեւ 15 տարեկան, մնացածները` 15-18 տարեկան: Երթի ընթացքում հասարակական կարգը չի խախտվել:

Հաղարծին գյուղում ավտոճանապարհը փակելու վերաբերյալ տեսանյութը՝ ցույցի մասնակից Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30