Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հրապարակում ելույթի համար բեմ ու բարձրախոս է ուզում

Ապրիլ 22,2018 19:00

Հանրապետության հրապարակում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նա հավաքվածներին հորդորեց հանրահավաքում ելույթների համար բեմ եւ բարձրախոս հայթայթել։ Նրան մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ հասկանալու, թե տիկին Փոստանջյանն ինչ մտադրություններ ունի։

Այս պահին Հանրապետության հրապարակը բազմամարդ է։  Կազմակերպիչները պարբերաբար կոչ են անում մնալ խաղաղ եւ չտրվել ոչ մի սադրանքի։

Հանրահավաքի կազմակերպիչները դիմելով ժողովրդին պարբերաբար շեշտում են, որ այս բողոքի ցույցերի առաջնորդը ժողովուրդն է, եւ Փաշինյանին ձերբակալելով` ցույցը չի դադարեցվելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30