Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը պահանջում է իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին. ՀԱԿ

Ապրիլ 22,2018 21:51

2018թ-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։ Բողոքի այս ցույցերը կրում են բացառապես խաղաղ, ժողովրդավարական բնույթ։

Ինչպես 1988-ին և 2008-ին, այսօր ծավալվող գործընթացը նույնպես քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության բարձրացման դպրոց է հանդիսանում նոր սերնդի համար, ով նաև Հայրենիքի վաղվա պաշտպանն է։ Սա ինքնին մեծագույն արժեք է Հայաստանի համար և աններելի հանցանք կլինի բիրտ ուժով այս զարթոնքը ճնշելը։

Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ, ձեռնարկվում են ոստիկանական պատժիչ գործողություններ, գործի են դրվում կրիմինալ բանդաները, որոնք հարձակումներ են կատարում խաղաղ ցուցարարների վրա։

Նման գործողությունները հիշեցնում են իշխանության գործելաոճը 2008թ․-ի մարտի 1-ից առաջ։ Երբ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից հարկադրաբար մեկուսացվում են շարժման առաջնորդները, իշխանությունը կանխամտածված ստեղծում է գործընթացները անկառավարելիության հուն տեղափոխելու պայմաններ։ Իսկ երբ երկրի փաստացի ղեկավարը նաև հրապարակայնորեն սպառնում է ցուցարարներին մարտի 1-ի կրկնությամբ, այդ պահից սկսած նա ըստ էության ստանձնում է թե՛ 2008թ-ի մարտի 1-ի ոճրագործության, և թե՛ ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը։

Կոնգրեսը պահանջում է իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, բողոքի ակցիաների մյուս կազմակերպիչներին և ակտիվիստներին, և իրավիճակը կարգավորել բացառապես քաղաքական, խաղաղ մեթոդներով։

Հայ Ազգային Կոնգրեսը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ժողովրդավարության հաստատման համար ոչ բռնի, սահմանադրական, խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին։

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30