Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Հայաստանը կարող է շատ արագ գլորվել դեպի բռնատիրություն»

Ապրիլ 22,2018 22:04

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, որ առավոտյան ձերբակալվել էր եւ այդ մասին գրել Ֆեյսբուքի իր էջում, այժմ ազատ է արձակվել:

Aravot.am-ը քաղաքագետին հարցրեց, թե ինչո՞ւ էր ձերբակալվել «Լավ կլինի, իշխանություններից հարցնեք այդ մասին, ես հստակ պատասխան չունեմ: Ավելին՝ ինձ մեղադրանք չներկայացրին, ինչը նշանակում է, որ դա կամայական ձերբակալություն էր:

Այսօր 12:30 դուրս եկա Հանրապետության Հրապարակ, որտեղ շատ լարված էր իրավիճակը: Ես գնացի դեպի հրապարակի կենտրոնական մաս, որտեղ գորգն էր: Այնտեղ մեծ թվով կարմիր բերետավորներ էին: Ես գնացել էի ցույցի, որովհետեւ որպես քաղաքացի ուզում էի ասել, որ մարդկանց հետ պետք է ճիշտ վարվել, որ սխալ էր Նիկոլ Փաշինյանին ձերբակալելը … Այդպիսով ինձ էլ ձերբակալեցին եւ տարան:

Հիմա իրենք բազմաթիվ գործեր են հարուցել, զանգվածային անկարգությունների անվան տակ անընդհատ բոլորին բերման են ենթարկում: Ես չեմ կարծում, թե ցույցերը զանգվածային անկարգությունների դրսեւորումներ էին, իսկ եթե անգամ այդպես են ձեւակերպում, մարդուն բերման ենթարկելիս նրանք պետք է իմանան՝ այդ մարդը եղե՞լ է ցույցի մասնակից, թե՞ ոչ: Այո, ես ընդդիմության կողմնակից եմ, որը, իմ կարծիքով արդար պայքար է մղում, եւ կոչ եմ անում միանալ ընդդիմության պայքարին:

Ես նաեւ կարծում եմ, որ ինձ ձերբակալելու նպատակը որոշակի ժամանակով ինձ մեկուսացնելն էր, որովհետեւ ես մասնակցել էի միջազգային կոնֆերանսի: Իրենք մտածում էին, որ որպես ճանաչված մարդ կարող ես հանրահավաքին ելույթ ունենալ, եւ այլն եւ այլն; Մի խոսքով, քննարկելու այլ բան չկա»,-ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նա կոչ արեց իր ձեւակերպմամբ՝ պահպանել այն հրաշալի երիտասարդներին, որոնց բերման են ենթարկում. «Օրինակ Մաշտոցի բաժանմունքում յոթ-ութ երիտասարդ կային, բոլորը օրենք գիտեին, իրենց կոռեկտ էին պահում, հարցերին կիրթ պատասխանում էին, մեզ կարիք չկա պաշտպանելու, մենք հայտնի մարդիկ ենք: Այդ երիտասարդներին պետք է պաշտպանել: Իշխանությունները ուզած-չուզած պետք է զգույշ լինի մեզ հետ:

Այնտեղ երեխաներ կային, որ ընդհանրապես չէին մասնակցել ցույցերի, բայց բերման էին ենթարկվել, կային երիտասարդներ էլ, որ մասնակցել էին, չէի ժխտում, ու պահանջում էին ասել, թե ինչի համար են իրենց բռնել, իսկ ոստիկաններն այդ ամենի պատասխանը չունեին, ոչ մի ապացույց չունեին:

Նման բաների արդյունքում Հայաստանը կարող է շատ արագ գլորվել դեպի բռնատիրություն բռնատիրության: Եվ այդ պրոցեսին անգամ իշխանությունը չի տիրապետում: Ձերբակալությունների, բերման ենթարկելու հրամաններ են տրվում, մասսայական տանում են մարդկանց եւ չեն հասկանում, որ դա խփում է Հայաստանի վարկանիշին: Այդ կերպ ավելի սրվում է իրավիճակը, այսօրվա ցույցը վկա՝ ավելի շատ մարդ կար Հանրապետության հրապարակում, քան նախորդ օրերին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30