Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի հրապարակից 3 երիտասարդի բերման ենթարկեցին

Ապրիլ 22,2018 22:56

Այս պահին քաղաքացիների փոքր-ինչ կուտակում է տեղի ունենում Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ոստիկանական ուժեր կան: Նախ, ոստիկանները կանգնեցրին մի մեքենայի՝ ասելով՝ իրավախախտում է տեղի ունեցել, քանի որ վարորդն այն վարել է բաց բեռնախցիկով, որում երկու տղա էին նստած: Նրանց, որոնցից մեկի անունն է Ջիվան Մարտիրոսյան, ոստիկանները նստեցրին իրենց ծառայողական մեքենաներն ու տարան մոտակա  բաժիններ:

Եվս մեկ երիտասարդ բերման ենթարկվեց: Ձեռքից քաշելով՝ ոստիկանները նրան դուրս բերին մեքենայից: Մեքենայի ուղեւորներից մի աղջիկ հայտարարեց, որ իրենք Հանրապետության հրապարակի հանրահավաքից էին վերադառնում: Նա պահանջեց իրեն բացատրել, թե ուր են իր ընկերները, սակայն ոստիկանները բացատրություն չտվեցին՝ ասելով, որ ճանապարհային երթեւեկության կանոններ են խախտվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30