Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ՎՊՀ-ի ուսանողուհի եմ, բայց ես չեմ վախենում, որ չեմ ստանա իմ քննությունները». բողոքի երթ՝ Վանաձորում

Ապրիլ 22,2018 23:43

Վանաձորում նույնպես երեկոյան ժամը 7-ին մեկնարկեց հանրահավաք: Հարյուրավոր վանաձորցիներ քայլերթից հետո հավաքվեցին Հայքի հրապարակում: Նրանք շարունակում են պահանջել ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը:

Ողջ օրվա ընթացքում վանաձորցիները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ տարբեր կոչեր ու վանկարկումներ հնչեցնելով: Հանրահավաքի ժամանակ հրապարակը մարդաշատ էր: Այստեղ վանաձորցիները մեծ էկրանին դիտեցին այսօր տեղի ունեցած Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կադրերը: Ավելի ուշ ցույցի մասնակիցները քայլերթով շարժվեցին Տիգրան Մեծ պողոտայով, դեպի Թումանյան հրապարակ: Անցորդները եւս միացան ցուցարարներին եւ պահանջեցին իշխանափոխություն:

Ցուցարարներին միացան նաեւ վարորդները: Նրանք ազդանշաններ հնչեցնելով սկսեցին շրջել քաղաքում: Նշված վայրերում երթեւեկությունը մի պահ կաթվածահար եղավ:

Այնուհետեւ, երթի մասնակիցները կրկին հավաքվեցին հրապարակում: Վանաձորի պետական համալսարանի ուսանողուհիներից մեկը հայտարարեց, որ վանաձորցիները ոչնչից չեն վախենում, եւ շարունակելու են իրենց պայքարը. «Ես հպարտություն եմ ապրում, որ Վանաձորում ստրկամիտ մարդիկ չկան, եւ որ բոլորն ազատամիտ, հպարտ ՀՀ քաղաքացիներ են: Եվ բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի մերժենք Սերժին եւ պահանջենք, որ բոլոր քաղաքացիները դուրս գան փողոց եւ արդարության կողմնակիցը դառնան: Ես ՎՊՀ-ի ուսանողուհի եմ, բայց ես չեմ վախենում, որ չեմ ստանա իմ քննությունները, չեմ վախենում իմ կամքը արտահայտելուց: Դասադուլ արեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30