Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար-դասախոս Ղարիբ Հարությունյանին ազատ արձակեցին, ձերբակալեցին Կարեն Պետրոսյանին (Տեսանյութ)

Ապրիլ 23,2018 00:05

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Գյումրու Վարդանանց հրապարակից բերման էին ենթարկել Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանին, որին ձերբակալելու որոշում էին կայացրել ՀՀ Քր․ օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն կատարելը։

Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  գիտությունների թեկնածու անձին խուլիգանության հոդվածով ձերբակալելու  թե՛ փաստական, թե՛ իրավական հիմքերն աբսուրդային են, և այս հոդվածը իրենից ազատազրկում անգամ չի նախատեսում։ «Խուլիգանության  տրամաբանությունը ցույցերի ընթացքում ինքնին անտրամաբանական է, ցույցը լռությամբ չեն անում, այն բողոքի ձայն է, անձինք բողոքում են, իսկ Ղարիբ Հարությունյանի դեպքում նա անգամ բողոքի ակցիա չի իրականացրել, միայն մեքենայի մեջ է եղել, նույնիսկ ազդանշան չի տվել», -ասաց փաստաբանը։

Քիչ առաջ դատարանը վճռել է ազատ արձակել Ղարիբ Հարությունյանին, իսկ Գյումրու Թատրոնի դիմացից ցույցին ելույթ ունեցող Կարեն Պետրոսյանին, որը նույնպես տնտեսագիտական համալսարանի դասախոս է, գիտությունների թեկնածու, բերման են ենթարկել։ Այժմ նրան ձերբակալելու որոշում են ընդունում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30