Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգը

Ապրիլ 23,2018 13:40

Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

Երևանում և հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը և խաղաղ անհնազանդության  գործողությունները: Իրավիճակը շարունակում է մնալ լարված և պայթյունավտանգ:

Ելնելով վերոգրյալից, կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին և հանրությանը` վերահաստատելով նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցության երեք հայտարարությունները, որով միակ և ընդունելի քաղաքական հանգուցալուծում էր առաջարկվում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, դիմում եմ հրատապ, համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչով` նոր և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քանիցս հրապարակայնորեն հնչեցված տեսակետը, համաձայն որի նրա կողմից որպես քաղաքական հանգուցալուծման վերջնակետ է դիտարկվում նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, վերստին կոչ ենք անում իշխանություններին և բոլոր շահագրգիռ ուժերին ձևավորել հրատապ քաղաքական օրակարգ` նշված հարցի շուրջ:

Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և 20-ամյա խորհրդարանական քաղաքական հետագիծ ունեցող կուսակցության նախագահ պատրաստ եմ, հնարավորության դեպքում, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկելու իր իսկ առաջարկությունը` իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցով օրակարգ ձևավորելու շուրջ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30