Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իշխանափոխություն էր, բայց ես քաղաքական գործիչ չեմ, որ մեկնաբանեմ՝ դա հեղափոխություն էր, թե ոչ». Աղվան Հովսեփյան

Ապրիլ 24,2018 11:44

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել: «Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին, միշտ աշխատել եմ եւ չեմ պատրաստվում հրաժարական տալ»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Անդրադառնալով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ժողովրդական ընդվզմանը, նա նշեց. «Դա իշխանափոխություն էր, բայց ես քաղաքական գործիչ չեմ, որ մեկնաբանեմ՝ դա հեղափոխություն էր, թե ոչ»: Աղվան Հովսեփյանը հավելեց, որ ողջունում է ժողովրդին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30