Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն կա ու կլինի». Ինչու Սերժ Սարգսյանը չեկավ Ծիծեռնակաբերդ

Ապրիլ 24,2018 12:55

Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ուր է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Աղջիկ ջան, առավոտ կգաք՝ կասեմ: Ինքը միշտ մեր առաջնորդն է»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից էլ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու ՀՀԿ-ի ճակատագիրը: Շարմազանովն ասաց. «Հանգիստ եղեք, ՀՀԿ-ն կա ու կմնա»: Շարմազանովը եւս չհստակեցրեց, թե ինչու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը չի եկել Ծիծեռնակաբերդ. «Ապրիլի 24-ը դեռ նոր է սկսվել»:

Շարմազանովը ոչինչ չասաց նաեւ վաղը ընդդիմության հետ մեկնարկելիք բանակցությունների մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30