Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կինը հուզել է իմ հոգին, և նա ներկայացնում է բազմաթիվ ուժեղ հայերի սիրտը. Սերժ Թանկյանը և Քիմ Քարդաշյանը շնորհավորել են հայ ժողովրդին

Ապրիլ 24,2018 14:06

«Այսօր անկրկնելի օր է արդարություն տոնելու համար։ Հայերը քաղաքացիական անհնազանդության և իրենց ձայնի միջոցով ստիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ երկրում բարեփոխումներ է պետք իրականացնել, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ թե խորհրդանշական։ Բայց այսօր ես պարզապես ցանկանում եմ ասել՝ որքան հպարտ եմ փողոցում այս երիտասարդ մարդկանց համար, որոնք սա իրականություն դարձրին։ Իմ ամբողջ սերը ձեզ»,- գրել է Սերժ Թանկյանը։

«Սա պատմական օր է Հայաստանի համար։ Ես տեղադրում եմ այս լուսանկարը Հայաստանում, քանի որ այս կինը հուզել է իմ հոգին, և նա ներկայացնում է բազմաթիվ ուժեղ հայերի սիրտը»,- գրել է Քարդաշյանը՝ կից տեղադրելով լուսանկար հայտնի «ՀՀԿ տատիի» հետ։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30