Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օլիգարխը չպետք է փոխարինի մյուսին». Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 24,2018 17:12

«Ուրախ կինենք, որ երեկվա էներգիան եւ զգացմունքները Հայաստանը փոխեն դեպի լավը: Եթե այս զգացմունքային պահը ճիշտ չօգտագործվի, մեծ վտանգ կլինի: Նոր Հայաստան պետք է կառուցենք, ոչ թե, ասենք, մի օլիգարխը փոխարինի մյուսին ու նման բաներ»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական պայքարի հաղթանակին, ասաց բարերար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը:

Լրագրողները հարցրին՝ Սերժ Սարգսյանի հեռացումը կնպաստի՞ ՀՀ-Սփյուռք կապերի ամրապնդմանը: «Դրանից չէ կախված, վերաբերմունքն է կարեւոր: Սփյուռքն այստեղ չի գալիս միայն խորոված ուտելու կամ բարերարություն անելու համար: Եթե համատեղ աշխատանք չլինի, ոչ մի բան չի փոխվի»,-պատասխանեց Ռուբեն Վարդանյանը: Նա մեկնաբանեց նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ վերջերս հայտնած կարծիքը, թե քանի դեռ տնտեսական կոռուպցիան արմատախիլ չի եղել, ամերիկյան ներդրումները Հայաստան չեն գա:

«ՀՀ զարգացումը կոռուպցիայի դեմ պայքարում չէ, այլ ռազմավարական-տնտեսական ծրագիր ներկայացնելու մեջ: Չկա երկիր, որը հաղթել է կոռուպցիային: Կարեւորը, որ օրենքն աշխատի, օրինախախտներն էլ պատժվեն: Դա ավելի կարեւոր է, քան կոռուպցիան»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Վարդանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30