Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության նախօրեին հայ կարատեիստը Ստամբուլում բարձրացրել է Հայաստանի դրոշը՝ դառնալով աշխարհի չեմպիոն

Ապրիլ 24,2018 23:59

Ապրիլի 20-22-ը Ստամբուլում կայացել է կարատեի WSF վարկածով աշխարհի իններորդ առաջնությունը, որին մասնակցել է 45 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Մեր երկիրը ներկայացնող աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը ունեցել է չորս մենամարտ: 1/8-րդ եզրափակչում մեր մարզիկը պայքարից դուրս է թողել ռումինացուն: Քառորդ եզրափակչում Ունանյանի  մրցակիցը եղել է Ադրբեջանը ներկայացնող Արիվ Մամադովը: Մենամարտում Ունանյանը արհեստական դժվարություններ է ունեցել, քանզի եղել է ճնշում երկրպագուների կողմից և կողմնակալ մրցավարություն: Սակայն հայ մարզիկը նրան տապալել է վերջին 30 վայրկյանում, մտել կիսաեզրափակիչ եւ հաղթահարելով նաեւ իրանցի Առաշ Պիռֆալակի արգելքը՝ եզրափակչում հանդիպել է բուլղարացի Իվայլո Պետկովին: Վստահ հաղթանակ տանելով՝ Կամո Ունանյանը  նվաճել է WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Aravot.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ Կամո Ունանյանը Ստամբուլում հանդես է եկել կողոսկրի լուրջ վնասվածքով, որն ստացել էր ապրիլի 7-ին Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային մրցաշարում, որտեղ նույնպես հաղթել էր: Սակայն Ունանյանը գնացել էր  ռիսկային քայլի, որպեսզի Ստամբուլում ի հիշատակ հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի՝ բարձրացնի Հայաստանի դրոշը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30