Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Ես որեւիցե երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի թեկնածուն այդպես է ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»

Ապրիլ 25,2018 11:47

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը այսօր առավոտյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց հարցին, թե Նիկոլ Փաշինյանի պահանջն է, որ մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունը ընտրի ժողովրդի թեկնածու: Հնարավոր համարում ե՞ք այս առաջարկը՝ նախ՝ ընտրել, այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին, հարցին Կարեն Կարապետյանը հարցով պատասխանեց՝ այսպես կոչված ժողովրդի թեկնածուն ո՞րն է, բացատեք:

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը բացատրել է, որ հրապարակում ընտրվելու է թեկնածուն, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես որեւիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան մեր քաղաքացիները որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որեւիցե երկիր որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք անել արտահերթ ընտրություններ եւ, եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա: Այլ տարբերակ՝ Սահմանադրությունն այսօր չի արգելում Ազգային ժողովում իրենց ֆրակցիան ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն: Եվ, եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով, ասել՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ»:

Ճշտող հարցին, թե բացառո՞ւմ է, որ իշխանությունը կգնա այդ քայլին, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ես բացառում եմ, որովհետեւ ժողովրդի ընտրյալը այդպես չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. «Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու եւ դա իմ կամքը չէ»:

Հարցին, թե մտավախություն կա, որ այդ պայմաններում նորից կկեղծեն ընտրությունները, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ դա սուբյեկտիվ ցանկություն է մի քաղաքական ուժի. «Մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրություններ, մենք բոլորս ֆիքսել ենք, որ այն ավելի լավն է քան նախորդը, մենք հաջորդը ցանկանում ենք անել, որպեսզի ավելի լավը լինի, մենք վստահ չենք, որ հաջորդը կամ որեւիցե ընտրություն մեր երկրում մինչեւ վերջ իդեալական է, որովհետեւ ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական մշակույթի, մեր հասարակության հիվանդությունները: Համաձա՞յն եք իմ հետ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելու, խոսելու, այդ իսկ պատճառով, ժողովրդի ընտրյալը մի տարբերակն է, դա ընտրությունն է: Թող քաղաքական ուժերով հավաքվեն զրուցեն, բա դրա համար էլ հարթակ ենք ստեղծում: Թող այդ հարցը բարձրացնի, բոլոր հարցերը որ մեզ հուզում են, մենք պետք է նստենք սեղանի շուրջը: Մենք չենք կարող մեծ զանգված քաղաքացիների, իրանց իրավասության սահմաններում, մենք շատ հարգում ենք սա, բայց մենք ձեր հետ միասին մշակել ենք մի մշակույթ, Սահմանադրությունը, օրենքներ եւ այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ մենք ռեգուլյար… բացի նրանից, որ մենք կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձեւով մեկնաբանել՝ ժողովրդի ընտրյալը: Չկա ժողովրդի այդպիսի ընտրյալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Յայտնի թեզ, որ տարիներ շարունակ լսում ենք իրեն գործուղած երկրից՝ Սիրիայի եւ Ուկրաինայի առիթներով. «Օրինական ընտրուած սիրիական իշխանութիւններ», «Ուկրաինայի օրինական ընտրուած նախագահ Յանուկովիչ»:

    #Կարէն_հեռացիր
    #ՀՀԿ_հեռացիր
    #Նիկոլ_վարչապետ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30