Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահ բրիգադի հրամանատար. «Ես ինքս չեմ ողջունել զորամասը ինքնակամ լքելը, դա ճիշտ չէ, զինվորականը չպետք է խառնվի քաղաքականությանը». «Ժողովուրդ»

Ապրիլ 25,2018 12:31

Ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տեւած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումը զինծառայողներ համազգեստներով։

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար Վաղինակ Սարգսյանի հետ, եւ վերջինս անդրադառնալով իրեն նկատողություն հայտարարելու հավանականությանը՝ ասաց. «Այն, ինչ Դուք ասում եք, իրականությանը չի համապատասխանում։ Ինձ ոչ մեկ նկատողություն չի տվել, կներեք, ես զինվորական մարդ եմ եւ չեմ ցանկանում որեւէ ավելորդ բան ասել կամ խոսել։ Կհետաքննենք, կտենանք։ Նախարարը շատ ճիշտ հայտարարություն է արել, գոյություն ունի օրենք, կանոնակարգ, իրավապահները կքննեն, կասեն՝ ում ինչ է հասնում, ով ինչքան մեղք ունի, կամ չունի։ Այս պահին որեւիցե նման ինֆորմացիա չկա, չեմ կարող ասել։ Ես ինքս չեմ ողջունել զորամասը ինքնակամ լքելը, դա ճիշտ չէ, զինվորականը չպետք է խառնվի քաղաքականությանը։ Մենք կանոնակարգով հիմա մեր ծառայությունը տանում ենք, որեւէ խնդիր չկա, պատրաստ ենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելուն, զորքը իր գործն է կատարում։ Կրկնում եմ՝ իրականությունը սա է, տեղի է ունեցել օրենքի կանոնակարգի խախտում, ինքնակամ զորամասի լքում, իսկ հիմա մենք շարունակում ենք ծառայել հայրենիքին»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30