Լրահոս
Օրվա լրահոսը

  Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»

Ապրիլ 25,2018 13:54

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին:

Թրամփը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այս անգամ ևս կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։

Հրապարակված գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»։

«Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ վերջինս արդար դիրքորոշում հայտնի այդ շրջանում օսմանահպատակ բոլոր ժողովուրդների ապրած ցավի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է հայկական կողմին առաջարկել բացել արխիվները և ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որոնք կուսումնասիրեն 1915թ. տեղի ունեցածը։

Հիշեցվել է, որ Պոլսի հայոց պատրիարքարանում պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «մահացած օսմանցի հայերի»:

Թուրքիան նաև ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ուսումնասիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս տարվա ապրիլի 24-ի նամակը՝ հղված Պոլսի հայոց պատրիարքարանին։

Չնայած քննադատություններին՝ այնուամենայնիվ հայտարարության վերջում գոհունակությամբ է ընդունվել այն հանգամանքը, որ ուղերձը դուրս չի եկել «միջազգային իրավական նորմերի սահմաններից» և 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ չի կիրառվել ցեղասպանություն եզրույթը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30