Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները լավաշ ու ջուր են հյուրասիրում ցուցարարներին

Ապրիլ 25,2018 14:24

Էրեբունի վարչական շրջանով քայլող ցուցարարներին մի քաղաքացի լավաշներ բաժանեց: Ցուցարարներն էլ հյուրասիրեցին ոստիկաններին: Փողոցով անցնող մեքենաների վարորդներն էլ ցուցարարներին շշերով ջուր էին առաջարկում:

Այս պահին քաղաքացիները իրենց մեքենաներով փակել են Երեւանի «Դալմա» առեւտրի կենտրոնի դիմացի փողոցը, երթեւեկությունն այստեղ  կաթվածահար է  եղել, այս հատվածը փակած ցուցարարները պատրաստվում են երթով շարժվել դեպի քաղաքի կենտրոն:

Այս հատվածում որոշ ցուցարարներ վանկարկում են «մերժիր Կարենին» եւ բարձրացրել են այս գրությամբ պաստառներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30