Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ես ոստիկանների շարքերից եմ եղել ու գիտեմ, որ իրենք մեր հետ են». ոստիկանությունից դուրս եկած կապիտան

Ապրիլ 25,2018 20:44

Հանրապետության հրապարակում այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարների հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, որը, ինչպես հայտարարեց, երկու տարի քննիչ է աշխատել եւ այժմ հրաժարվել է աշխատանքից: «Չեմ կարող անտարբեր լինեմ այս ամենի հանդեպ, ես ձեր հետ եմ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա ցուցարարներին:

Ոստիկանության կապիտան Թովմասյանն էլ դիմելով ցուցարարներին՝ հայտարարեց, որը ինքը եւս դուրս է եկել համակարգից: «Ոստիկաններին վատ բան չասեք, նրանք մեր հետ են: Ես գիտեմ դա, որովհետեւ իրենց շարքերից եմ դուրս եկել, պարզապես իրենք որոշ պատճառներով չեն կարողանում լինել ժողովրդի շարքերում»,-վստահեցրեց նա:

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ դիմելով նրանց՝ ասաց. «Շնորհակալ ենք, պարոնայք սպաներ, պատիվ ունենք»:

«Մերժիր Սերժիր» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ փաստեց՝ նախկինում ոստիկանությունը պատնեշ էր ժողովրդի եւ իշխանության միջեւ, մինչդեռ նոր Հայաստանում պետք է ստեղծվի այնպիսի ոստիկանություն, որը ծառայում է միայն ժողովրդին. «Այդ նպատակին հասնելու համար պետք է մեկ քայլ առաջ անցնել եւ շատ բաներ թողնել անցյալում: Պետք է համերաշխություն ձեւավորենք ոստիկանության հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30