Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքում ներողություն խնդրեցին Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից

Ապրիլ 25,2018 21:35

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Զարուհի Բաթոյանն այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց, որ նախորդ հանրահավաքում տհաճ միջադեպ է գրանցվել:

Նա հիշեցրեց, որ մի պապիկ ներկայացել է որպես ապրիլյան ռազմական գործողություններում հերոսացած Ռոբերտ Աբաջյանի պապիկ եւ ելույթի իրավունք խնդրել:

«Բնականաբար, մեր կազմակերպիչները միանգամից հավատացել են եւ բեմ բարձրացրել նրան, բայց հետո պարզվեց՝ նա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ:  Նա, հավանաբար, շատ է ուզել խոսել, այդ պատճառով է ներկայացել որպես հերոսի պապիկ…ներողություն ենք խնդրում Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից: Ամեն ինչ կանենք, որ նման բան չկրկնվի»,-հայտարարեց Զարուհի Բաթոյանը:

«Միաժամանակ՝ սիրում ենք մեր բոլոր պապիկներին եւ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30