Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ Կարեն Կարապետյանի հրաժարականը ի՞նչ, մեզ պետք է, որ իրենք ընդունեն հեղափոխության հաղթանակը». Լևոն Բարսեղյան

Ապրիլ 25,2018 21:40

«Ժողովո′ւրդ, դու հաղթել ես Սերժ Սարգսյանին: Դու արդեն հաղթանակած ես: Դու այլևս վերանվաճել ես արժանապատիվ կյանք ունենալու քո իրավունքը:»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի հարթակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Մխիթար Հայրապետյանը:

Նա հավաստիացրեց՝ եթե հաղթել ենք Սերժ Սարգսյանին, ապա վաղը Կարենը լինի, թե ով լինի, կհաղթենք Հանրապետականին, դա ժամանակի հարց է. «Այս նոր սերունդն այլևս երբեք թույլ չի տա որևէ մեկին ոտնձգություն կատարել իր ժողովրդի նկատմամբ: Եվ ուրեմն, կեցցե նոր տեսակի հայը, կեցցե նոր տեսակի հայ քաղաքացին և կեցցե հայ ժողովուրդը»:

Ռուսաստանից եկած մարզիկ Վարդան Ասատրյանն էլ հայտարարեց, թե բոլոր սպորտսմեններով Ռուսաստանից եկել են, որ կանգնեն հայ ժողովրդի կողքը: Նա հայտարարեց՝ իմացեք՝ մենք ստեղ ենք, ձեր կողքը կանգնած, առաջ Հայաստան:

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականին, հայտարարեց. «Իրենք կարող են զոհաբերել մեկին, մյուսին պաս տալ, որ պահպանեն իրենց ազդեցությունը: Ահռելի կապիտալի թալան է տեղի ունեցել մեր երկրում և այդպես մեկ քայլով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով ռեժիմը չի նահանջում: Տեսաք՝ ինչպես այս մեկը՝ երեկ հրաժարվեց բանակցություններից, սեփական խաղ փորձեց խաղալ: Մեզ Կարեն Կարապետյանի հրաժարականը ի՞նչ, մեզ պետք է, որ իրենք ընդունեն հեղափոխության հաղթանակը և համաձայնեն Նիկոլի առաջարկած անցումային քայլերին: Մեզ պետք է, որ ժամանակավոր կառավարություն ձևավորվի, որ կարողանանք ազատ, արդար անկաշառ ընտրություններ կազմակերպել, որ վերջում ունենանք ազատ, արդար Հայաստան»:

Դառնալով Կարեն Կարապետյանին՝ Լևոն Բարսեղյանը հայտարարեց. Կարեն Կարապետյանը երկու ճանապարհ ունի. կամ իսկապես ընդունում է, որ մեր ժողովրդական հեղափոխությունը հաղթանակել է, ընդունում է այդ ամենը հասարակ պայմաններով, որոնց մասին խոսվել է, կամ ուղղակի իջնում է և միանում մեզ»: Սրանից հետո պարոն Բարսեղյանը հայտարարեց՝ «Կարե′ն, միացիր»: Հրապարակից հնչեց՝ «Կարեն, հեռացիր»:

Լևոն Բարսեղյանը հայտարարեց, թե հիմա հրապարակային անգամ երկու հոգի չի պաշտպանի ՀՀԿ-ին, անգամ ՀՀԿ-ի տատիկը չի երևում այս կողմերում:

Լևոն Բարսեղյանը հայտարարեց, թե պետք է քաղբանտարկյալները ազատ արձակվեն, խաղաղ ցուցարարները, որոնք այս պահին բանտարկված են, պետք է ազատ արձակվեն: Ամփոփելով Լևոն Բարսեղյանը հայտարարեց, թե վախը հաղթահարված է, քանի որ ժողովուրդը հաղթել է վիշապին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30