Լրահոս
Օրվա լրահոսը

«110-ի արյունը նրանց վզին է»․ ցուցարարներին միացավ Ջեբրայիլում նահատակված Մառոզ Ալիկի հայրը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 25,2018 21:54

Այսօր Գյումրու ցուցարարներին միացան նաև ապրիլյան պատերազմում նահատակված հերոսների հարազատները, ԲՀԿ կուսակցության տեղի ներկայացուցիչները՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև բայքերները։

Բազմամարդ երթի ժամանակ  բարձրախոսը տրամադրեցին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջեբրայիլում նահատակված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հորը՝ Գևորգ Առաքելյանին։ Նա ասաց․ «2016 թվականի ապրիլին զոհված 110-ի արյունը  պատասխանատուների վզին է, միացում ու պատժում դրանց, մենք ձեր հետ ենք»։

Նկատենք, որ այսօր ոստիկանները քիչ են քանակով, նրանք այսօր ավելի հանգիստ են, ավելի բարեկիրթ, նրանց մոտ չկա օրեր առաջ նկատելի լարվածությունը։

Ցուցարարները, շարժվելով  քաղաքի կենտրոնով, դարձյալ հավաքվեցին  Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ  քահանայի հետ նախ աղոթք հնչեցրեցին  սահմանին վիրավորված զինվորի համար, այնուհետ  ելույթներ ունեցան, երգեր կատարեցին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30