Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա, որոնք եղել են առանց հաշվառման համարանիշերի

Ապրիլ 26,2018 17:02

Ապրիլի լույս 26-ի գիշերը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա, որոնք եղել են առանց հաշվառման համարանիշերի։ Ապրիլի լույս 25-ի գիշերվա ուժեղացված ծառայության ընթացքում էլ պահպանվող հատուկ տարածք էր տեղափոխվել 17 ավտոմեքենա։ Բացի համարանիշերը հանելուց վարորդներից ոմանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ, կոպտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կարգազանց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Ի դեպ, և՛ ճանապարհային ոստիկանություն, և՛ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, և՛ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ վերջին օրերին երթևեկության կանոնները կոպտորեն խախտող վարորդներին կարգի հրավիրելու պահանջով։

Ճանապարհային ոստիկանությունը լինելու է հետևողական և խիստ։ Ուժեղացված ծառայությունն իրականացվելու է պարբերաբար։

Հարգելի վարորդնե՛ր, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ դրանք բխում են մեր իրավագիտակից հասարակության շահերից։

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30