Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը փակել են

Ապրիլ 26,2018 17:19

Այսօր`ապրիլի 26-ի կեսօրին մարզկենտրոն Իջեւան քաղաքում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը, ավտոմեքենաների մեծ կուտակում էր:  Ժամը 16-ի դրությամբ Իջեւանում ցուցարարները Անկախության փողոցով եւ միջպետական ավտոճանապարհով երթ են արել:

Ժամը 16-ի դրությամբ Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը, մաքսակետի հին ու նոր շենքեր տանող ճանապարհների խաչմերուկի մոտ, ցուցարարների կողմից փակված էր: Ժամը 16.30-ի դրությամբ մաքսակետի ճանապարհը բացվել է:

Նոյեմբերյան քաղաքում ցուցարարների երթերը շարունակվում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ                       

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30