Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նիրված միջոցառում է անցկացվել

Ապրիլ 26,2018 18:15

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ավստրիայի հայ առաքելական եկեղեցու համայնքը:

Միջոցառմանը մասնակցեցին Ավստրիայի Ազգային խորհրդրի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ավստրիացի հասարակական գործիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Ավստրիահայ համայնքի «Անի» երգչախմբի ելույթին և Վերֆելի արձանի մոտ պսակադրության արարողությանը հաջորդեցին ավստրիահայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարների, Ազգային խորհրդի պատգամավոր Քուգլերի ելույթները: Վերջինս իր խոսքում ընդգծեց 3 տարի առաջ Ավստրիայի խորհրդարանի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ գործած ոճրագործության մեջ Ավստրիայի պատասխանատվությունը ճանաչելու մասին հայտարարության կարևորությունը:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում կոչ արեց կրկին անգամ արժանի տուրք մատուցել ավստրիացի մեծ գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելին, որն իր գրչին պատկանող «Մուսա լեռան 40 օրը» վեպի միջոցով կարողացավ ճշմարտացի կերպով լուսաբանել և համայն աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի ողբերգության և հերոսական պատմության մի կարևորագույն դրվագ, պայքարելու և մաքառելու հայի կամքն ու ուժը:

Դեսպան Կիրակոսյանը նաև շեշտեց, որ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի նախաշեմին անհրաժեշտ է փաստել, որ Հայոց պետականությունն է հանդիսանում հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30