Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ նախարարին տեսնել ու ասել. ինչ էր արել գնդապետ Մանուկյանը

Ապրիլ 26,2018 20:55

Գնդապետ Ավետիս Մանուկյանը պարզաբանում է՝ ինչու է «Քայլ արա. նախաձեռնության ցույցերին ծառայողական համազգեստով մասնակցել:

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 23-ին ցուցարարների շարքում եղել է փրկարարական ծառայության գնդապետի համազգեստով մի քաղաքացի, որը վաղուց ազատված է այդ ծառայությունից:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փրկարարական ծառայողն իրավունք չունի լինել որևէ կուսակցության, հասարակական – քաղաքական, հասարակական կազմակերպության անդամ, ինչպես նաև կազմակերպել կամ մասնակցել գործադուլների, ուստի տեղեկացնում ենք, որ նշված անձը հանդիսանում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին աշխատակից, փրկարարական ծառայության պաշտոնաթող գնդապետ, ում նկատմամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում, պարզվել է, որ վերջինս դրսևորել է փրկարարական ծառայողին ոչ վայել վարքագիծ և նրա նկատմամբ ՀՀ ԱԻ նախարարի 02.10.2017թ. N1088 հրամանով կիրառվել է կարգապահական ներգործության միջոց` «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, որից հետո վերջինս իր զեկուցագրի հիման վրա ՀՀ ԱԻ նախարարի 15.01.2018թ. N19ա/վ հրամանով ազատվել է փրկարարական ծառայությունից, ուղարկվել պահեստազոր և նրան չի տրվել համազգեստ կրելու իրավունք»,- ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ:

«Ասեք, տեսնեմ, մեր երկրում որ մի հիմարը 300.00 դրամ ստանալով, լինելով Կոտայքի մարզային վարչության պետ՝ ինքնուրույն աշխատանքից ազատվելու դիմում կգրեր: Ծառայողական քննությունը ֆիկտիվ է եղել, ինֆարկտից հետո սիրտս վիրահատված, ինձ իրենք հրավիրել են եւ ասել դուք պետք է ազատման դիմում, գրեք հարցնում եմ՝ ինչու, ասում են չգիտենք, վերեւին են ցույց տալիս: Գրեցի դիմում ու անցա ռեզերվ, 4 ամիս հետո ցանկացա նախարարին տեսնել, հարցնել ինչի համար, բայց մինչեւ հիմա չեմ կարողացել նախարարին հանդիպել: Անհիմն են ինձ նկատողություն տվել, ինձ չեն էլ տեղեկացրել, որ օրենքով սահմանված կարգով բողոքարկեմ: Ինչ վերաբերում է ցույցերին համազգեստով մասնակցելուն, նախ ես ոչինչ չեմ խախտել, ոչ մի տեղ գրված չէ, որ չեմ կարող համազգեստ հագնել, բայց ես հեղափոխությանը դուրս եմ եկել, ուշադրություն գրավելու համար, որ կանչեն, ուզում եմ նախարարին տեսնել, որ ասեմ պարոն նախարար ինչի համար, ինչ էր արել գնդապետ Մանուկյանը: Բացի այդ ցույցին զինվորներ էին հարցրել եմ՝ աֆիցեռ կա մեջներդ, ասել են՝ չէ, ասել եմ՝ սպասեք, գնացել եմ համազգեստս հագել եմ գնացել եմ, այնտեղ պրովակատորներ կային, կարող էր կռիվ սադրել, ես զինվորներին եմ պաշտպանել, հորդորել, որ զորամաս վերադառնան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ Ավետիս Մանուկյանը, ի հավելումն հարցազրույցի ժամանակ ասվածի՝ հստակեցրեց. «Ի սկզբանե մասնակցել եմ այս շարժմանը արդարության վերականգնման համար: Համազգեստով դուրս եմ եկել ցույցին միացած զինվորներին առաջնորդելու, սադրանքներից զերծ պահելու, աջակցելու, ինչպես նաև այս ձևով ԱԻՆ նախարարին իմ նկատմամբ կատարված անարդարությունը տեղեկացնելու համար: Ես գիտեմ, որ նա տեղյակ չէ այս ամենից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30