Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը վաղը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում է Մարիոթ հյուրանոց՝ բանակցելու

Ապրիլ 26,2018 21:15

Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաքին ասաց, որ Կարեն Կարապետյանի հետ իրենց բանակցությունը չստացվեց, որովհետեւ կային ՀՀԿ-ականներ, որոնք ասում էին, որ Կարեն Կարապետյանն իրենց չի ներկայացնում:

Հետո ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ժողով արեցին ու հայտարարեցին, որ Կարեն Կարապետյանին լիազորում են բանակցել. «Մենք ընդունում ենք այդ որոշումը, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում եւ ես վաղը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման, ինչպես եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների մասնակցությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է քննարկվում: Մենք ՀՀԿ-ականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու:

Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, մեր շեֆն է եւ մենք պիտի մեր ղեկավարին հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»:

Փաշինյանը ժողովրդական բրենդ հայտարարեց Մարիոթ հյուրանոցը եւ Գրանդ հոլդինգի բոլոր ընկերությունները, հիշեցնենք, որ հոլդինգի սեփականատերերը միացել էին շարժմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30