Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում

Ապրիլ 26,2018 22:40

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը  վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտնած տեղեկությունը, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի ապրիլի 27-ին կայանալիք նիստում:

«Պարոն Մինասյանը նկատի է ունեցել, որ քննարկումը տեղի կունենա մոտակա օրերին: Վաղվա հետ կապված որևէ որոշում չկա: Մոտակա օրերին տեղի կունենա մեր խմբակցության նիստը»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարցը քննարկելու է ՀՀԿ խմբակցության նիստում, որը կայանալու է ապրիլի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30