Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ելքի» անդամը Կարեն Կարապետյանի հետ հանդիպման՝ բաց, Գագիկ Ծառուկյանի հետ՝ փակ լինելու մասին

Ապրիլ 26,2018 22:45

Aravot.am-ը «Ելք» դաշինքի անդամ Զարուհի Բաթոյանին խնդրեց մեկնաբանել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հարցադրումը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում բանակցությունների լրագրողների ներկայությամբ, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն անցնում է փակ դռների հետեւում:

«Հիշեցնեմ, որ առաջին հանդիպումը, որ պետք է կայանար, Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ մասնակցեին նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, սակայն այդ ձեւաչափով հանդիպումը մերժվել էր: Եվ եթե չեմ սխալվում, հայտարարվել էր, որ լուսաբանման հարցը քննարկելի է, այսինքն` համատեղ համաձայնությամբ այն ուղիղ եթերով չի հեռարձակվի, կլինի լուսա եւ տեսանկարահանում, բայց այդ հանդիպումից հրաժարվել էին:

Նաեւ հանրահավաքին տարբեր մեկնաբանություն տվեց պարոն Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի կողմից արված քայլերի, գործողությունների մասին, որոնք տրամաբանությանն այնքան էլ չէին համապատասխանում եւ մեղմ ասած վստահություն չէին ներշնչում եւ հենց այդ պատճառով անհրաժեշտություն կա,  որպեսզի բաց լինի հանդիպումը, լուսաբանվի ուղիղ եթերում:

Նախորդ հանրահավաքին հնչեցված կարծիքները, հիմնավորումները, ընդհուպ մինչեւ միջազգայինները՝ նույն ԱՄՆ դեսպանատան հետ կապված խնդիրը, որ այլ հայտարարություն էր եղել, բայց Կարեն Կարապետյանը այլ բան էր ներկայացրել եւ այլն եւ այլն, այսինքն, այս բոլոր քայլերը հիմք են հանդիսանում, որ Կարեն Կարապետյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ բանակցությունները լինեն լրատվամիջոցների եւ ժողովրդի աչքի առաջ»,-ասաց Զարուհի Բաթոյանը:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ հանդիպմանը, մեր զրուցակիցը նշեց. «Մենք ենք որոշում, թե ում հետ՝ ինչպես հանդիպենք… ինչո՞ւ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը պետք է բաց լինի, արդեն ասացի, որ ժողովուրդը հիմքեր եւ փաստեր ունի նրան ավելի քիչ վստահելու եւ այս պարագայում խոսքը իշխանության անցումային փոխանցման մասին է, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումները բնականաբար դրան չեն վերաբերվում, տարբերությունը երկու հանդիպումների միջեւ  կարծում եմ՝ մեծ է: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, եթե ցանկանում էին առանց ԶԼՄ-ների հանդիպում, իրենք այդ հնարավորությունն ունեցել են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30