Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը մաքրվեց» 2008-ի մարտի 1-ից` սահմանազատվելով թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանից, թե՛ Ռոբերտ Քոչարյանից. «Իրատես»

Ապրիլ 27,2018 08:33

Ի՞նչ ունենք հիմա.

1. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ընդունեք-չընդունեք` բարձր նոտայի վրա: Զուսպ ու արժանապատիվ` առանց պատասխանատվությունը որևէ մեկի կամ ուժի վրա գցելու` ի տարբերություն առաջին նախագահի, որ հրաժարական տալիս հայտարարեց` խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությանը: Սերժ Սարգսյանը հեռացավ, թեև ուներ մնալու տարբերակներ, որ «իրենը չէին», նա նաև «մաքրվեց» 2008-ի մարտի 1-ից` սահմանազատվելով թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանից, թե՛ Ռոբերտ Քոչարյանից:

2. Ի՞նչ է կատարվում Հայաստանում` թավշյա, ժողովրդական հեղափոխությու՞ն, թե՞ հեղաշրջում` այս հարցի պատասխանը որևէ մեկն ունի՞:

3. Սերժ Սարգսյանը չէր խառնվում ՀՀԿ-ի գործերին, թեպետ ՀՀԿ նախագահն է: Ապրիլի 25-ին նա ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հրավիրեց հանդիպման, որից հետո խմբակցությունը տեղեկացրեց, որ նույն օրը հանդիպել են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին, մանրամասն ներկայացրել է հրաժարականի պատճառները և խոսել ԱԺ-ում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, որ «ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ-ի միասնության շնորհիվ»։ Ամենայն հավանականությամբ` նա կհեռանա նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից: Հակառակ կանխատեսումների` ՀՀԿ-ում առնետավազք չկա: Մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Կարեն Կարապետյանին:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30