Լրահոս
Օրվա լրահոսը

Լճացման այլընտրանքը

Ապրիլ 27,2018 10:17

Կարեն Կարապետյանը, իր բոլոր արժանիքներով հանդերձ, քաղաքական գործիչ չէ: Շատերը հույս ունեին, որ կդառնա, եւ իշխանությունն ապրիլի 9-ին, ինչպես ասում են, «խաղաղ եւ անցնցում» կփոխանցվի նրան: Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանն էլ այդպիսի ծրագիր ուներ:

Ի տարբերություն Հայաստանի բնակչության 99 տոկոսի` ես չեմ կարծում, որ ի սկզբանե, 2015 թվականին նախկին նախագահը սահմանադրական փոփոխությունները նախապատրաստում էր բացառապես իր համար:

Բայց Կարեն Կարապետյանը զուտ քաղաքական առումով «չհասունացավ», եւ Սերժ Սարգսյանը գնաց մի քայլի, որը քաղաքացիների ցասումն առաջացրեց: Բարձր մակարդակում աշխատող շատ մենեջերների նման՝ «Գազպրոմի» ներկայացուցիչը փոքր-ինչ վերեւից է նայում քաղաքականությանը եւ ընդհանրապես հումանիտար ոլորտին՝ գտնելով, որ այն ամենը, ինչ հնարավոր չէ հաշվել եւ կշռել, «դատարկ լիրիկա» է:

Նախագահական կամ կիսանախագահական համակարգի պարագայում նման վարչապետ ունենալը գուցեեւ ընդունելի է, բայց երկրի առաջին դեմքի պարագայում, առավել եւս՝ մեր բարդագույն ներքին եւ արտաքին իրավիճակում դա տարակուսելի է:

Բայց եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը շատ հմուտ քաղաքական գործիչ լիներ, ներկայիս իրավիճակում նա չի կարող հաջողության հասնել, որովհետեւ մարմնավորում է այն ուժը, որն առնվազն 15 տարի իշխանության էր, եւ այդ իշխանության երկարաձգումը հասարակության ակտիվ մասը, հատկապես երիտասարդները կապում են լճացման, տեղում դոփելու հետ: Ի դեպ, լճացման բոլոր ատրիբուտները առկա են՝ մեդալներ, պատից կախած լուսանկարներ, միանձայն քվեարկություն, քծնանք:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը դիտվում է որպես այլընտրանք քաղաքացիների պահանջներին անհաղորդ պետական համակարգին՝ հնացած, փոշոտած, անարդյունավետ: Ինչպես որ իշխանական քարոզչության ղեկավարներին թվում է, որ համացանցի, մշտական ուղիղ եթերի եւ սոցիալական ցանցերի դարում հնարավոր է շարունակել բրեժնեւյան «Վրեմյայի» ոճով քարոզչությունը, այնպես էլ ամբողջ պետական համակարգն է «ժամանակավրեպ»՝ իր մեծուփոքր իշխանիկներով, կոռումպացված չինովնիկներով եւ իրականությունից կտրված գնահատականներով: Այն պատգամավորները, որոնք ձայնը տալու են Կարեն Կարապետյանին, քվեարկելու են հենց դրա օգտին:

…Իսկ ի դեմս Պուտինի՝ ընդդիմախոսների վրա «տղա բերելը» եւ այդ նպատակով բանագնացներ ուղարկելը, մեղմ ասած, վրդովեցուցիչ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ի տարբերություն Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ ինքը հենց քաղաքական գործիչ է, այն էլ այն հազվագյուտ տեսակից, ովքեր կանգնում են իրենց խոսքի տեր, ովքեր ունեն իրոք պատվի և բարոյականության զգացում: Նրա քաղաքական հոտառությունը, համառու թյունը, կամքի ուժը, կեղծիքներին չխաբնվելը, շատ քաղաքագետների համար դեռ երկար կմնա որպես ուսումնասիրության թեմա:
    Երկրի առաջին դեմքին անհրաժեշտ հատկությունների մեծ մասը նա ունի, իսկ մնացածը ձեռք կբերի շատ արագ: Ամենակարևորը, ինչը նա ունի` դա ժողովուրդն է ու նրա քվեն. մի բան, որը չունեին Հայաստանի ոչ մի ղեկավարներից ոչ մեկը:

  2. Ruben says:

    Կարեն Կարապետյանը ոչ քաղաքական գործիչ է, ոչ էլ պետական գործիչ: Նա սովորական վաշխառու է (բանկիրների «կլանից») եւ առեւտրական (առանց դրոշի ու հայրենիքի կուպեց):

    2015 թվականին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախապատրաստում էր բացառապես իր փախուտսը ապահովելու համար:
    Ի տարբերություն Քոչարյանի, որը կողոպտածը տեղափոխեց Ռուսաստան, Սերժը փախչելու է արեւմուտք: Մասոններն ու դաշնակները տեր կկանգնեն: Ո՞ր հիմարը կցանկանա պատասխանատվություն ստանձնել նախորդների գողացածի եւ պարտքերի մեջ կորած պետության համար (խաչագողի տեսակետ):

    Տնտեսական հանցագործությունները բացահայտելու համար անհրաժեշտ է
    կենտրոնական բանկը 100 տոկոսով ենթարկեցնել Ֆինանսների նախարարությանը եւ ցանկալի կլիներ կառավարության ղեկին տեսնել Հրանտ Բագրատյանին: Հուսով եմ, որ դատախազությունում եւ ազգային անվտանգությունում դեռ սրբեր կան:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հետաքրքիր է, որ ՛՛Պուտինի՝ ընդդիմախոսների վրա «տղա բերելը»՛՛ լրատվության մեջ չի ասվում, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը: Հակված եմ կարծել, որ նախաձեռնողը հենց Պուտինն է եղել, քանի որ խիստ անհանգստացած է այն հանգամանքով, որ շատ շուտով ինքն էլ է արժանանալու ՍՍ-ի քաղաքական բախտին: Իր երկրի գիտակից քաղաքացիների և քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված այդ ծպտյալ բռնապետն ու բռնապետերի հովանավորը շարունակում է մատուցել աշխարհին նեխած կաղամբից եփած իր բորշը…

  4. Artur Lazarian says:

    Իմ շատ սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայաստանցիներ,
    Աղաչում եմ ձեզ լինել զգօն, սթափ ու ամենակարեւորը՝ խելամիտ: Ձեր ամէն մի քայլը մանրակրկիտ հաշուարկէք: Սադրիչները վխտում են եւ դա բնական է: Տուրք մի՛ տուէք սադրանքներին: Յիշէ՛ք, սա ներհայաստանեան գործընթաց է, աշխարհաքաղաքական խաղերի հետ գործ չունենք: Գործէք բացառապէս խաղաղ միջոցներով: Դուք արդէն վիթխարի գործ էք արել, պատմութիւն էք կերտել (առանց չափազանցութեան!) եւ ԱՄԲՈՂՋ աշխարհին խաղաղ իշխանափոխութեան օրինակ էք ծառայել: Դուք ապացուցել էք, որ խաղաղ միջոցներով դա հնարաւոր է:

    Բնական է, որ այդ հանրապետական հրեշը, այդ ծայրից ծայր փտած համակարգը հեշտ չի յանձնուելու: Բայց նա արդէն հոգեվարքի մէջ է:

    Ուստի, ՀՀԿն ու ԿԿն պիտի հասկանան, որ իրենց գնացքը գնացել է: Սա արդէն «Նոր Հայաստան է» եւ ինչքան շուտ լքեն ասպարէզը, այնքան նրանց, պետութեան եւ ժողովրդի օգուտը կը լինի: Փոխանցէ՛ք իշխանութիւնը խաղաղ եւ անցնցում: Սա այլեւս առաջուայ Հայաստանը չէ:

    Յ.Գ. Ինչ վերաբերում է այն բանագնացներին. Ես չգիտեմ՝ ձեզ յաջողուեց ստանալ բաղձալի տեղեկանքը, բայց վստահ եղէք՝ ձեր այդ նողկալի արարքը եւս չի աշխատելու, որովհետեւ սա արդէն «Նոր Հայաստան» է:

  5. Կարո Մելիքյան says:

    Ո՞վ է Կարապետյանը, հայ իրականությունից հեռու,անկենսագիր…նա միշտ լինում է այնտեղ,որտեղ յուղոտ պատառ կա; Այս անգամ էլ գտնում է,որ, Հայ-Պրոմը ավելի յուղոտ պատառ է քան Գազ -պրոմը,ինչու՞ չփորձել (ընդ որում՝դեռ գազպրոմի մախինացիաներից Հայաստանը չպրծած…);

  6. Հ.Շ. says:

    Եթէ Արցախի վերաբերող՝ լուրջ, հիմնաւորուած, հաստատ նախադէպերով փաստուած, գոյութենական ռիսկը չլինէր, անշուշտ թէ ամենախոհեմ ձեւը յեղափոխական յաջողած շարժումի մը ղեկավարին յանձնելն էր երկրի ղեկը, դա լինելու էր իր տարրական, հալալ իրաւունքը:

    Սակայն այդ էական ռիսկին արդէն ծայրագոյն անհոգութեամբ մօտեցան շատեր, դեռ մինչեւ ո՞ւր կարելի է զայն երկարել:
     
    Ազգային բուն խնդիրը այն է թէ այս յեղափոխութեան համակիրների շատերին համար, դա ռիսկ չէ, այլ ընդունելի գին, արժանի փոխարժէք՝ արդէն կատարուածին դիմաց իսկ, եւ դեռ ապագային յոյսերուն: Դեռ, առարկայական հանդարտութեամբ, կարելի էր համակերպիլ այս կեցուածքին իսկ: Սակայն այդ գինը կը պարունակէ յորդառատ հայի արիւն: Դեռ համբերութեամբ աստիճան մը եւս անդին տանինք նիւթը՝ նոյնիսկ անոնց համար որ այդ արեան հայ լինելի վիճելի է (լաւ գիտէք որ կան այդպէս մտածողներ, եւ նախկին վարչակարգի պետի նկատմամբ բացարձակ ատելութեան մէջ ազդակ մըն էր), լաւ, նկատի թող առնուի ուրեմն որ Հայաստանից ալ երեխաներ կան ռազմաճակատում: Դեռ չխօսելու համար Շամշատինի, Իջեվանի եւ Նախիջեւանի ճակատների մասին:
     
    Անոնք որ ասում են չէ՜, չէ բաբամ, այդպիսի բան չի լինելու, դա անհնա՛ր է, որեւէ լուրջ հիմնաւորում չունին այդ լաւատեսութեան համար, զորս հետեւաբար համազօր է անգիտակցութիւն, ինքնախաբէութեան: Մեր ամբողջ պատմութիւնը, տեւական եւ անասելի կորուստներով, աղէտներով լի, հիմնականօրէն մեր այս վիճակի հետեւանքն է, եւ ոչ արտաքին պատճառների:
     
    Մինչեւ ծայր երթալը տպաւորիչ, հիանալի բան է. բացի երբ որ ծայրը անդունդ է: Թէկուզ այդպիսի  ռոմանտիզմ ալ կայ այժմու կացութեան մէջ:

    Յիշո՞ւմ էք գոնէ՝ Դէպի Արեւն էին գնում Ամբոխները Խելագարուած… Մխրճուելու համար թանձր խաւարների մէջ:

    • Daniel Hovsepian says:

      Հ.Շ. = Հինգերորդ Շարասյուն

      • Հ.Շ. says:

        պարապ խօսքեր… անունս մականունս Հայդուկ Շամլեան են… Իրաւաբան եմ, Քանատայում… Զուտ սեփական, ընտանեկան միջոցներով եւ ջանքերով, հետեւեալ ներդրումը ունիմ մեր Մայր Հայրենիքում՝ https://www.shoushisummercamp.org/ ..
        ի տարբերութիւն ձեզմէ շատերից, շատ մօտից գիտեմ թէ որոնք են վճարելու այդ վերոյիշեալ գինը… անոնց նկարները այդ Կայքէջում կը գտնէք երեւի…

        • Հ.Շ. says:

          եւ մինչ Նիկոլ Փաշինեան մը այդտեղ ճիրիթ կը խաղա, ե՞ս եմ որ «Հինգերորդ Շարասյունի» կասկածին պիտի ենթարկուիմ… լման կուրացած ենք…

  7. gohar says:

    Չկրկնելու համար նպատակահարմար գտա ՖԲ-ի այսօրվա գրառումս տեղադրել ,կանոն դարձած Հ․ Շ-ից հետո
    Gohar Badalyan
    1 hr ·
    Ո՜վ որ մոտ է Նիկոլին, ո՜վ ծանոթ է նրա կնոջը խնդրում եմ հորդորել, որ հրաժարվի կուսակցություններին անտեսելով դառնալ վարչապետ։
    Նիկոլը պետք է ընտրվի նո՛ր ընտրված, բացառիկ մաքո՛ւր ճանապարհով ընտրված խորհրդարանի կողմից ։Մի առ ժամանակ հետո։
    Սկզբում Նոր Խորհրդարան է ձևավորվում , ուր համոզված եմ կլինեն հազվադեպ ՀՀկ-ականներ , հետո նոր առաջադրվի Վարչապետ ։
    Էլի՛ ինքը կդառնա Վարչապետ, հապա էլ ո՞վ է արժանի։ Բայց թող ամեն ինչը լինի օրենքով։ Հոկտեմբերյան հեղափոխություն չէ՛, որ դառնա անարխիա։
    Ժողովրդի սրտից բխած հեղափոխությունը պետք է իրականացնել ըստ արժանվույն։
    Այլապես կրակի հետ է խաղում ։
    Եվ վերջում ՝ ես դրսում , թոշակի անցած բժիշկ եմ, մասնագետ չեմ, բայց գտնում եմ , որ ճիշտ եմ ։

  8. Հ.Շ. says:

    Մեկնաբանութիւններուս վերեւի բոլոր «Հ.Շ»-ներին վրայ որ սեղմէիք, արդէն հեշտօրէն կը գիտնայիք թէ ով եմ, ինչ եմ եւ ինչ չեմ. մի քանի անգամ ալ աւելի բացայայտուած եմ, մեկնաբանութեան մէջ.

    ձեր յեղափոխութեան ալ յաջորդող Terreur-ը (Ֆրանսա, 1793) զիս եւ իմ նմաններին վախի, լռութեան պիտի չմատնէ.

    Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա …
    https://www.shoushisummercamp.org/

  9. Լավատես says:

    Քաղաքական ուժի լավն ու վատը ես նայում եմ միայն մի տեսանկյունից՝ այդ ուժը պատրաստո՞ւմ է հայ ժողովրդին հարձակողական պատերազմի թե չէ, մնացած չափանիշները՝ լավ ապրել, ժողովրդավարություն, լավ ու վատ ղեկավարներ ինձ քիչ են հուզում: Միայն հարձակողական պատերազմին պատրաստվելով հնարավոր է ունենալ արդյունավետ կուռ կառավարական համակարգ, երբ լավագույներից լավագույներն են կառավարական ու ստեղծագործական պաշտոններ զբաղեցնում, երբ հայադավը կամ պետք է իր ազգությունից հրաժարվի՝ եթե իրեն հայ է ընկալում ու արտագաղթի՝ թողնելով իր գռփածը հայ ազգին, կամ էլ մեղանչի ու բանտ նետվի էլի թողնելով իր գռփածը հայ ազգին, բայց գոնե իր հետնորդները անբիծ հայ կմնան:
    Ինչ էն թագավորն էր տկլոր, ինչ էս մեկը, էն շորը, որ դրսից հագցնում են ցանկացած պահի կարող են հետ վերցնել, մենք լիքը խելոք քաղաքագետներ ու փորձված մասնագետներ ունենք, Ժողովուրդը իր դերը հոյակապ կատարեց, հիմա Ձեր ելքն է՝ հայկական տարազով քաղաքական շոր հագցնել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30