Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ոմանք սա ընդունել են իբրեւ նախատինք հրաժարականից մեկ օր հետո Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքը ՀՀԿ-ի հետ կապ չունի, ինքը ԵԿՄ-ական է. «Հրապարակ»

Ապրիլ 27,2018 10:25

Ընդամենը օրեր առաջ արած՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» խոստովանության հեղինակ Սերժ Սարգսյանը պատճառների մասին իր մեկնաբանությունների ժամանակ շեշտադրել է այն հանգամանքը, թե Հայաստանում որեւէ քաղաքական-պետական գործիչ չի պատկերացնում, թե ինչ ասել է երկրի կայունություն եւ անվտանգություն։ «Ի տարբերություն ձեզ բոլորիդ, ես չեմ կարեւորում իմ անձը կամ պաշտոնը չեմ գերադասում պետության շահերից, ինչի պատճառով էլ գրեցի հրաժարականս»,- ասել է նա ի պատասխան Ֆելիքս Ցոլակյանի ելույթի, որտեղ վերջինս գնահատական է հնչեցրել, թե ստեղծված իրավիճակում Սարգսյանի հրաժարականը ծայրաստիճան կարեւոր եւ ճիշտ որոշում էր։

Ցոլակյանից բացի որեւէ այլ պատգամավոր ելույթ կամ հարց չի ունեցել։ Քննարկումը վերածվել է մենախոսության, որի ժամանակ ՀՀԿ ղեկավարը կուսակիցներին ներկայացրել է իր անցած ուղին, ասել է, թե ինչից ինչ են ստեղծել, որ ինքն անձամբ պետության կայացման հարցում մեծ ավանդ է ունեցել։ «Մանվելը կվկայի, այնպես չէ՞, Մանվել»,- հարցրել է նա։ Ոմանք սա ընդունել են իբրեւ նախատինք հրաժարականից մեկ օր հետո Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքը ՀՀԿ-ի հետ կապ չունի, ինքը ԵԿՄ-ական է։

Սերժ Սարգսյանը հորդորել է թիմին՝ առավել քան երբեւէ համախմբվածություն դրսեւորել, առնետավազքի մասին չմտածել, նոր «պապաներ» չփնտրել, քանի որ միայն նման համախմբվածության ցուցադրությամբ է հաջողվելու իշխանությունը չզիջել Նիկոլ Փաշինյանին։ Իրավիճակը պատկերավոր դարձնելու համար նա հիշել է, որ տարիներ առաջ, երբ հայկական մամուլն ինտենսիվորեն գրում էր իր եւ Վազգեն Սարգսյանի հակասությունների մասին, Ադրբեջանը պլանավորել էր տարածքներ վերցնել, բայց հանդիպեց դիմադրության։Նա բացատրել է նաեւ, թե ինչու հրաժարականի մասին նախապես չի տեղեկացրել թիմին․ «Որովհետեւ պիտի սկսեիք ընդդիմանալ այդ քայլին, իսկ արդյունքում կստացվեր, թե ես չհարգեցի ձեր կարծիքը»։

Սերժ Սարգսյանն առաջարկել է առաջադրել վարչապետի իրենց թեկնածուին եւ փորձել սահմանադրական ճանապարհով լուծել այս խնդիրը։ Նա չի խուսափել հնչեցնել իր նախընտրած թեկնածուի անունը, որը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է։ Սարգսյանն ասել է, որ նա արժանի թեկնածու է, ու պետք է սատարել նրան, սակայն վերջնական որոշումն իրենցն է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30