Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Կարեն Կարապետյանը վստահ չի իր բանակցային դիրքերին, ինչպե՞ս է ղարաբաղյան հարցի շուրջ բանակցելու». Փաշինյան

Ապրիլ 27,2018 12:24

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարվել է մասնակցել այսօր ժամը 12-ին կայանալիք բանակցություններին:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նախ Կարեն Կարապետյանի տեղում դրեց իր ուսապարկն ու գլխարկը եւ հայտարարեց, որ նրա տեղը զբաղված է:

Փաշինյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ականը վարչապետի պաշտոնում լինի, ստիպված կլինեն բացատրել: Հարցին՝ մայիսի 1-ին դուք ի՞նչ ելք եք կանխորոշում, նա ասաց, որ կանխորոշում է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս գան Երեւանի փողոցներ, առավոտյան ժամը 8-ին հեղեղեն Երեւանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ ԱԺ-ի:

Թե ինչպիսին են ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները, նա ասաց, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մինչեւ մայիսի 1-ը կհստակեցնեն:

Նա ասաց, որ Կարեն Կարապետյանը այնքան էլ վստահ չի իր բանակցային դիրքերին, դրա համար չի եկել ու եթե վստահ չի, ինչպե՞ս է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցելու:

Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները Պուտինի հետ՝ նա ասաց, որ ՌԴ-ն չի խառնվի ՀՀ ներքին գործերին, իսկ սա մաքուր ՀՀ ներքաղաքական գործ է:

Ըստ Փաշինյանի, հավանաբար, Կարեն Կարապետյանը ուզում է տպավորություն ստեղծել, որ ունի դրսի աջակցությունը, բայց սա մեր ներքաղաքական գործ է, այլ երկրներ չեն խառնվի Հայաստանի գործերին:

Հարցին՝ ձեր մանդատները չեն բավարարում, ինչպե՞ս եք պատկերացնում վարչապետի պաշտոնում նշանակվելը՝ Փաշինյանը պատասխանեց, որ մենք ունենք գլխավոր մանդատը:

Հազարավոր մարդիկ ՌԴ-ից, Եվրոպայից, սփյուռքից գալիս են ՀՀ եւ մասնակցում են շարժմանը, դա է մեր մանդատը: Նրանք հույս ունեն, որ դրանից հետո կգան Հայաստան, գործունեություն կծավալեն այստեղ:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանն առաջադրվի, նա պատասխանեց, որ ցանկացած քայլ կարժանանա ժողովրդի ճշգրիտ գնահատականին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30