Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ

Ապրիլ 27,2018 17:58

Շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի:

Թալինում Փաշինյանին դիմավորեցին երեխաները՝ «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով: Պատգամավորը գրկեց նրանց, ապա մոտեցավ բնակիչների բազմությունը:

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

Տեղացիները ցանկացան գառ մորթել Փաշինյանի ոտքերի առաջ, բայց վերջինս կռացավ եւ թույլ չտվեց:

«Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, բայց եկեք այս գառին «ներում» շնորհենք այսօր, թող գնա իր հոտին միանա՝ արածի: Անչափ  շնորհակալ եմ ընդունելության համար եւ հպարտ եմ ձեզանով»,-դիմելով բնակիչներին՝ ասաց Փաշինյանը: Թալինցիները լսեցին նրա կոչը եւ գառին չմորթեցին:

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

Ապա Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մայիսի մեկին գալ Երեւան. «Հաղթել ենք, չհասկածեք, դուխո՜վ»:

Առաջիկա կանգառը եւս հեռու չէր: Համայնքների բնակիչներն ավտոճանապարհին արդեն որերորդ անգամ կանգնեցրին ավտոշարասյունը, ողջագուրվեցին Փաշինյանի հետ:

Մի տատիկ էլ նրա ուսին լավաշ դրեց ու համբուրեց:

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

A car march heading to Gyumri under the leadership of the opposition leader Nikol Pashinyan

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Կեցցե Նիկոլը, մենակ արդեն այսպես վարվելու համար կենդանու հետ հարգանքի արժանի է։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30