Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը պետք է մտածի, կրկին առաջադրվելու դեպքում կընտրի՞ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 02,2018 18:50

Այսօր Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պատասխանելով հարցին, թե դրությունից ելք տեսնո՞ւմ է, ասաց՝ ելք միշտ կա. «Հիմա քայլում եմ, խանգարում եք, խմբակցությունը հայտարարություն կանի»:

Հարցին, թե դուք, անձամբ ձեր տեսակետն ունե՞ք պարոն Պողոսյանը պատասխանեց. «Ցանկացած պարագայում պետք է այնպես անել, որ ոչ մի ուժ չկիրառվի ժողովրդի նկատմամբ եւ համերաշխության մթնոլորտում մենք կարողանանք այս խնդրից դուրս գանք»:

Միհրան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում նստել սեղանի շուրջ եւ գտնել լուծումներ: Հարցին, թե երկրորդ անգամ առաջադրվի էլի՞ չեք ընտրելու, Միհրան Պողոսյանն ասաց՝ կմտածեմ:

Այն հարցին էլ, թե ձեր կողմնակիցները ծեծել են խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացիներին, պարոն Պողոսյանն ի պատասխան ասաց, որ այդ տեղեկությունները սխալ են. «Իմ կողմնակիցները ոչ մեկին չեն ծեծում: Ես ինքս անհնազանդության ժամանակ եղել եմ Քանաքեռ-Զեյթունում եւ մի շարք բնակիչներ Քանաքեռ-Զեյթունի հարգելով, տեսնելով ինձ բացել են փողոցները: Ես շատ շնորհակալ եմ, որ մեր ժողովուրդն էլ հասկանում է, որ պետք չէ ոչ մի ուժ կիրառել եւ վստահ եմ, որ չի կիրառվելու եւ փառք Աստծո, որ այս մթնոլորտում է ամեն ինչ անցնում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031